Պարեկային ոստիկանների թիվն ավելանում է

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պարեկային ոստիկանության վարչությունում ավելանում է պարեկային տեսուչների թիվը։ Այս տեղեկությունը պարզ է դառնում գերատեսչության ներքին պաշտոնական փաստաթղթերից, որը հրապարակվել է Գնումների գործակալության կայքում։

Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե քանի պարեկային տեսուչ է ավելացել ՆԳՆ-ում։ ՆԳՆ-ից այդ տեղեկությունը չեն հրապարակել:

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն ձեռք է բերում նաև մարմնին ամրակցվող նոր տեսախցիկներ և նոր աշխատակիցների համար այդ տեսախցիկների համար անհրաժեշտ լիցենզիաներ: Ընդհանուր առմամբ, խոսքը 350 տեսախցիկի և 200 լիցենզիաների մասին է, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 849 հազար 500 լարի։ Պայմանագիրը նախատեսվում է կնքել NGT Group ՍՊԸ-ի հետ։

Պարեկային ոստիկանության աշխատակիցները 2024 թվականի նոյեմբերի 28-ից ակտիվորեն աշխատում են Վրաստանում ընթացող եվրոպամետ ցույցերի ընթացքում։ Բերման են ենթարկում տասնյակ մարդկանց. ոմանց` պահանջներին չենթարկվելու, մյուսներին` մանր խուլիգանության համար։

Եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ, որոնց հիմնական պահանջներն են նոր ընտրությունների անցկացումը և քրեական օրենսդրությամբ կալանավորված անձանց ազատ արձակումը, «Վրացական երազանք» կուսակցությունը խստացրեց օրենքները ցուցարարների նկատմամբ՝ արգելեց դիմակի կրումը և լազերների օգտագործումը։ Ավելացրել է նաև ճանապարհը փակելու համար տուգանքները։

Միաժամանակ օրենք է ընդունվել, որով հնարավոր է դարձել 2025 թվականի հունվարի 1-ից առանց մրցութային քննության աշխատանքի ընդունվել ոստիկանություն։ ՆԳՆ մամուլի ծառայությունը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին պարզաբանել է, թե օրենքի փոփոխությունն անհրաժեշտ է դարձել պարտադիր զինվորական ծառայությունն ամբողջությամբ ՊՆ-ին անցնելուց հետո, քանի որ ՆԳՆ կազմի մեջ մտնող զորամասերի ոստիկանական կարգավիճակի անցման անհրաժեշտություն է ծագել։

ՆԳՆ-ն մարմնին ամրակցվող տեսախցիկներ և հիշողության քարտեր է գնում