
Փաստաբան Թոռնիկե Միգինեիշվիլին գրել է, որ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) վարչական տուգանքների վերաբերյալ բողոքների քննարկման ժամկետը 1 ամսից դարձրել է 3 ամիս։
«Այսօր մեզ հերթով ուղարկվում են որոշումներ, որոնց համաձայն՝ ՆԳՆ-ն չի հասցնում բողոքները վերանայել 1 ամսվա ընթացքում և ժամկետը երկարացնում է մինչև 3 ամիս։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր գործընթաց և տուգանքի վճարման ժամկետը հետաձգվելու է ևս 2 ամսով», — գրել է Միգինեիշվիլին Facebook-ում.
Մեկ այլ քաղաքացի էլ ասել է, որ ինքը բողոքարկել է ՆԳՆ հանրահավաքի ժամանակ ճանապարհը փակելու համար նշանակված տուգանքը և մարտի 12-ին փոստով որոշում է ստացել, որում, իր խոսքով, տեղեկացվել է, որ բողոքի քննարկման ժամկետը երկարացվել է 1 ամսից մինչև 3 ամիս։