Բողոքի ակցիայի մասնակից ուսանողների կարգավիճակը վերականգնվեց

Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական ​​համալսարանի ռեկտոր Գիորգի Շալուտաշվիլին չեղարկել է 10 ուսանողի կարգավիճակը դադարեցնելու Էթիկայի հանձնաժողովի որոշումը։ Տեղեկությունը տեղադրված է բուհի ֆեյսբուքյան էջում։

«Ուսանողների, ուսուցիչների և անձնակազմի հայտարարությունների հիման վրա և բուհի շահերից ելնելով` ռեկտորը որոշել է ուսանողների նկատմամբ չկիրառել կարգապահական պատասխանատվության ծայրահեղ միջոց՝ կարգավիճակի դադարեցում»,- ասված է հաղորդագրությունում։

Մարտի 10-ին դադարեցվել էր եվրոպամետ ցույցերի մասնակից 10 ուսանողի կարգավիճակը։ Մեկ օր առաջ՝ մարտի 9-ին, համալսարանի ղեկավարությունը պահանջել էր ուսանողներին ազատել համալսարանի շենքում իրենց զբաղեցրած տարածքը։

Երեկ՝ մարտի 12-ին, Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում Թատերական համալսարանի ռեկտոր Գիորգի Շալուտաշվիլին ասել էր, որ պատրաստ է վերանայել Էթիկայի հանձնաժողովի որոշումը։

Ճնշումներ ուսանողների նկատմամբ. ինչ է կատարվում Թատերականում