
Վրաստանում շարունակվող եվրոպամետ բողոքի ցույցերի 106-րդ օրն էր. Ռուսթավելիի պողոտան արգելափակված էր:
Եվրամիությունը (ԵՄ) հրապարակել է 2024 թվականի զեկույցը Վրաստանում բիզնես միջավայրի վերաբերյալ՝ ընդգծելով բիզնեսի առջև ծառացած խոչընդոտներն ու մարտահրավերները։
«Չինական նավահանգստի կառուցման ծրագրերը քաղաքական իրարանցում են առաջացնում նախկին խորհրդային երկրում». այս վերտառությամբ հոդված է հրապարակել ամերիկյան ազդեցիկ The New York Times պարբերականը։
«Արդեն 105 օր անընդմեջ վրացի ժողովուրդը դուրս է գալիս փողոց՝ պահանջելով ազատ և արդար ընտրություններ», — գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը X սոցիալական հարթակում։
Քաղաքական թեմաներից կարևոր են Թատերականի շուրջ ծավալվող իրադարձությունները: Թատրոնի և կինոյի պետական համալսարանի ուսանողները բուհի ռեկտորին և տնօրինությանը մեղադրել են բռնաճնշումների և բողոքի ձայնը ճնշելու փորձերի համար. ասել են՝ չենք զիջի ո՛չ համալսարանը, ո՛չ երկիրը: Ռեկտոր Գիորգի Շալուտաշվիլին էլ պատրաստ է վերանայել 10 ուսանողի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշումը։ Փորձագետներն էլ ասում են՝ «Վրացական երազանք»-ը փորձում է բուհական համակարգը մաքրել ազատախոհ ուսանողներից և դասախոսներից. սա վերահսկողության միտումնավոր քաղաքականություն է, որը «մաքրում է» կրթական տարածքը անկախ և ազատ մարդկանցից և ռեսուրսներից: Իսկ ի՞նչ է կատարվում. կարդացեք՝ այստեղ:
Կրթական թեմաներից էլ նորություն կա: Վրաստանում այս տարի առաջին անգամ էթնիկ փոքրամասնությունների լեզուներով դասավանդող դպրոցների I-IV դասարանների ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու կոմպլեկտ (փաթեթային) առարկաների քննությանը՝ իրենց մայրենի լեզվով: Ի՞նչ են ասում ոլորտի ուսուցիչներն ու տնօրենները:
Ուսուցչի քննություններին մասնակցել ցանկացողները գրանցման համար պետք է վճարեն 50 լարի, թեև պարզվում է՝ ներկայիս որոշ ուսուցիչներ կարող են առանց վճարելու գրանցվել քննությանը մասնակցելու համար. ովքե՞ր:
Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Թամար Տատանաշվիլին սոցցանցում գրել է, որ իրեն քաղաքական պատճառով ազատել են աշխատանքից։
Մարտի 12-ին Լիազորման խորհուրդը որոշեց Իլիայի պետական համալսարանին 6 տարի ժամկետով անվերապահ ավտորիզացիա տրամադրել։
Մարտի 11-12-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավորներ Ալեքսանդրե Գոգուաձեն, Ջումբեր Բեժանիձեն և Մարիանա Ֆոմաեվան բողոքի ակցիայի 23 մասնակցի տուգանել են 5000-ական լարիի չափով՝ հետիոտնային անցումի (զեբրա) վրա տեղաշարժվելու համար։
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի փոխխոսնակ Թեա Փուլուկիանիին պետական պաշտպանություն է նշանակվել:
Դատական հարցերով զբաղվող իրավաբան Կախա Ծիքարիշվիլին ասել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բաիա Օտիաշվիլին չեղարկել է իրեն Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ նշանակելու մասին Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը:
Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճում ձերբակալված գործարար, զբոսանավերի բիզնեսի սեփականատեր Գիորգի Չիկվաիձեն հացադուլ է սկսել։
Ռուսաստանում ձերբակալվել է «Բամստրոյպուտ» սնանկացած շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Տուշկևիչը։ Նա մեղադրվում է պետական միջոցների հափշտակման համար։
Վրաստանի Մարտվիլիի մունիցիպալիտետի Բալդի գյուղի կիրճի կառուցմանը դեմ Մինդիա և Արչիլ Բժալավա եղբայրների վրա հարձակվողներին դատարանը մեղավոր է ճանաչել:
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը հրապարակել է թիմի կազմը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի Հայաստանի հավաքականի հետ խաղերի համար։