ՌԴ-ում ձերբակալվել է Վրաստանից վերադարձած բիզնեսմենը

Ռուսաստանում ձերբակալվել է «Բամստրոյպուտ» սնանկացած շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Տուշկևիչը։ Նա մեղադրվում է պետական ​​միջոցների հափշտակման համար։

Հետաքննության տվյալներով՝ Տուշկևիչը թաքնվել է Վրաստանում, որից հետո Ռուսաստան վերադառնալուն պես ձերբակալվել է և տեղափոխվել քննչական մեկուսարան:

Իր փաստաբանի խոսքով` Տուշկևիչը բուժման նպատակով գտնվում էր Վրաստանում և տեղյակ չէր իր դեմ հարուցված գործի մասին։