Գիա Վոլսկի. NDI-ի ոչ մի հարցում չի կարող իրական համարվել

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները եթե անցկացվեն վաղը, ապա իշխող  «Վրացական երազանք» կոալիցիան  աննշան ցուցանիշով  առաջ կանցնի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից:  

Նման  պատկեր է   ցույց տալիս Վրաստանում  գործող`  ամերիկյան «Ազգային ժողովրդավարության ինստիտուտ»-ի (NDI) հերթական հարցումները:

Այսպես`   հարցվածների 15%-ը`  եթե  Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեն վաղը, կքվեարկի «Վրացական երազանքի»  օգտին, իսկ 13%-ը` «Միացյալ ազգային շարժման»:

հիշեցնենք` փետրվարի 23-ից մարտի 14-ը  Վրաստանի ողջ տարածքում  անցկացված հարցմանը  մասնակցել է 3900 մարդ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի  գործունեությանը հարցվածների  42%-ը միջին գնահատական է տվել,  27%-ը` դրական, 26 %-ը`բացասական:

180810«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գիա Վոլսկին անդրադառնալով կազմակերպության  հարցման վերջին արդյունքներին, ասել է, որ այն անսպասել չէր.

«Պետք է նշեմ,  որ  նույն կազմակերպության կողմից`  2012թ.  անցկացված հարցման համաձայն`  բնակչության ընդամենը 12% էր մեզ ձայն տալու:  Այդ օրվանից ի վեր NDI-ի կողմից իրականացված որևէ  հարցում չի կարող իրական համարվել: NDI-ի գործունեությունն արդեն իր վրա լուրջ  ստվեր է գցել. արդեն 10  տարի է, ինչ աշխատում է  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատվերով», -ասել է կոալիցիայի  անդամը:

Վրաստանի «Ժողովրդավարական շարժման»  առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն նշել է, թե ժողովրդի տրամադրվածությունը հասկանալու համար`  NDI-ի հետազոտության կարիքը չկար:  Բուրջանաձեն ասել է, որ անձամբ իրեն քաջ հայտնի է, թե ժողովուրդն ինչպիսի ծանր վիճակում է.

«Մարդկանց ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն էլ ավելի են վատացել:  Իշխանությունները, ցավոք, չեն գիտակցում հարցի  լրջությունը, քանի որ ուշադրությունն  այլ ոլորտների վրա են կենտրոնացրել»,-նշել է Բուրջանաձեն:

 

Թողնել պատասխան