
Թատրոնի և կինոյի պետական համալսարանի ուսանողները երեկ երեկոյան հավաքվել են Հանրային հեռարձակողի շենքի մոտ և հանդես են եկել հատուկ հայտարարությամբ։ Երիտասարդները բուհի ռեկտորին և տնօրինությանը մեղադրել են բռնաճնշումների և բողոքի ձայնը ճնշելու փորձերի համար։
Ըստ ուսանողների` Թատերական համալարանի ռեկտոր Գիորգի Շալուտաշվիլին փորձում է համալսարանում իրականացնել «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը։
«Բուհը նրանց անձնական սեփականությունը չէ. մենք չենք զիջի ո’չ համալսարանը, ո’չ այս երկիրը»,- պնդում են իրենց բողոքն արտահայտող ուսանողները։
Հիշեցնենք, որ բուհը կասեցրել է բողոքի ակցիայի մասնակից ուսանողներից մի քանիսի ուսանողական կարգավիճակը։
Ուսանողները սոցցանցերում գրել են, որ հանձնաժողովը քննարկել է «Էթիկայի կանոնագրքով նախատեսված նորմերի խախտման հարցը» և որոշել է դադարեցնել նրանց ուսանողական կարգավիճակը։