Մայիսի 13-ին երիտասարդ գինու բոլոր սիրարահներին քայլերը տարել էին Մթածմինդա այգի։
Այգի տանող ճանապարհին մեքենենարի կուտակումները չխանգարեցին, որ մարդիկ «երիտասարդ գինու փառատոնին» հասնեն ոտքով։ Առավոտյան ժամը 11-ից ողջ օրվա ընթացքում Մթածմինդա այգում հնարավոր էր փորձել մոտ 200 գինեգործական ընկերությունների 2016 թվականին արտադրած գինիները: Փառատոնն արդեն 8-րդ անգամ կազմակերպվում է «Գինու ակումբ» կազմակերպության կողմից։
Փառատոնի ծրագրի կազմակերպիչներից Իռեն Մախարաձեն Ալիքի հետ զրույցում ասաց.
«Սա գինու տոն է, ուստի այսօր հյուրերի համար գինի համտեսելն անվճար է: Փառատոնի բացման արարողությունն էր հատկապես հետաքրքիր, երբ գինու մեծ տակառից հյուրերը փորձեցին լավագույն գինիներից մեկը»։
Հատկանշական է նաեւ, որ միջոցառման ողջ ընթացքում կազմակերպիչները նախաձեռնել էին նաեւ տարբեր խաղարկություններ, մրցույթներ։ Ելույթներով հանդես էին գալիս վրացական խմբեր՝ բարձրացնելով հյուրերի տրամադրությունը: Ինչպես Ալիքի հետ զրույցում նշեցին գինի արտադրող տարբեր ընկերությունների ներկայացուցիչները, նման փառատոնները նպաստում են գինու տարածմանը: Օրվա վերջում պարգեւատրվեցին ամենահետաքրքիր տաղավարներ ունեցող ընկերությունները: