
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ խորհրդարանի մերձակայքում խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված ութ անձանց դատավարությունը։ Գործը քննում է Դավիթ Մգելիաշվիլին։
Այսօրվա դատաքննությունը շարունակվում է ապացույցների ուսումնասիրությամբ։
Ըստ դատավոր Դավիթ Մգելիաշվիլիի` այսօրվա վարույթից հետո պարզ կլինի՝ գործի առարկայական քննությունը կշարունակվի՞, թե՞ քրեական հետապնդումը կդադարեցվի։
Նիստին մասնակցում են մեղադրյալի հարազատներն ու ընտանիքների անդամները, նաև քաղաքական գործիչներ Բադրի Ջափարիձեն, Լևան Սամուշիան, Փիքրիա Չիխրաձեն, Վատո Սուրգուլաձեն և Լևան Գոգիչաիշվիլին։
Ձերբակալվածներից երեքը՝ Զվիադ Ցեցխլաձեն, Վեփխիա Կասրաձեն և Վասիլ Կաձելաշվիլին, մեղադրվում են խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար։ Նրանց սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։
Քաղբանտարկյալներից հինգը՝ Գիորգի Գորգաձեն, Իրակլի Միմինոշվիլին, Ինսափ Ալիևը, Թոռնիկե Գոշաձեն և Նիկոլոզ Ջավախիշվիլին, մեղադրվում են խմբակային բռնություններին մասնակցելու համար։ Նրանց սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում։