
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ Թբիլիսիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Աջարիայի, Քվեմո Քարթլիի և Իմերեթիի ոստիկանական բաժանմունքների ծառայողները վերջին օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում թմրանյութերի վաճառքի և օգտագործման մեղադրանքով ձերբակալել են 23 անձի, այդ թվում՝ 14 թմրավաճառի։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվածների թվում կան Վրաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիներ։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ, 18-260-րդ, 19-260-րդ, 262-րդ, 19-273-րդ և 273-րդ հոդվածներով: