
Քաղաքային դատարանում քննվում է տեսախցիկները վնասելու մեղադրանքով ձերբակալված Արչիլ Մուսելիանցիի գործը։
Մուսելիանցիի գործով այսօր կհարցաքննվեն վկաները։
Հիշեցնենք, որ Արչիլ Մուսելիանցին ձերբակալվել է 2024 թվականի նոյեմբերի 30-ին։ Սկզբում նրան մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտման համար, սակայն հետագայում մեղադրանքը վերաորակվել է որպես քրեական հանցագործություն 187-րդ հոդվածի 2-րդ մասով` դիտավորությամբ այլ անձի գույքի վնասում և ոչնչացում։
Մեղադրանքի հաստատման դեպքում Արչիլ Մուսելիանցիին սպառնում է 3-ից 6 տարվա ազատազրկում։