
Բրիտանացի պրոֆեսոր Դոնալդ Ռեյֆիլդը հրաժարվել է ընդունել «Վրացական երազանք»-ի մրցանակը։ Պրոֆեսոր Ռեյֆիլդին մրցանակի հանձնումը պետք է տեղի ունենար Բրիտանիայում՝ «Թագավորական ասիական հասարակություն»-ում (գիտական կազմակերպություն), որտեղ պրոֆեսորը պետք է պարգևատրվեր վրաց լեզվի, գրականության և պատմության մեջ ունեցած ավանդի համար։
«Գրողների տունը, Մշակույթի նախարարությունը և Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանությունը մեծ տոնակատարություն էին նախապատրաստել Լոնդոնում: Նախատեսված միջոցառման շրջանակում Քեթևան Դումբաձեն (Գրողների տան տնօրեն) պետք է շնորհեր մրցանակ Դոնալդ Ռեյֆիլդին` գրականության մեջ իր ավանդի համար: Դոնալդ Ռեյֆիլդը հրաժարվել է այդ մրցանակից` հայտարարելով, որ դա չի կարող ընդունել ոչ լեգիտիմ իշխանություններից»,- սոցցանցում գրել է Լիկա Թարխան-Մոուրավին (հետազոտող, անկախ համադրող և նկարիչ)։
Դոնալդ Ռեյֆիլդը ռուսական և վրացական գրականության մասնագետ է և Լոնդոնի Քուին Մերի համալսարանի պրոֆեսոր։