Մետեխի կամրջից ավտոմեքենա է ընկել Քուռ գետը

Րոպեներ առաջ Մետեխի կամրջից ավտոմեքենա է ընկել Քուռ (Մտկվարի) գետը։

Սա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ այս վայրում մեքենա է ընկնում։

Արտակարգ ծառայություններից Publica լրատվամիջոցին հայտնել են, որ մեքենայում մեկ մարդ է եղել՝ վարորդը, որին ողջ դուրս են բերել։

Ըստ ծառայության` այս պահին համապատասխան ընթացակարգեր են իրականացվում մեքենան դուրս բերելու նպատակով։