Գործարար Գիորգի Չիկվաիձեն կալանավորվեց

Վրացի գործարար, զբոսանավերի բիզնեսի սեփականատեր Գիորգի Չիկվաիձեին հենց դատարանի դահլիճում կալանավորել են։

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իզա Կելենջերիձեն բավարարել է դատախազության միջնորդությունը և դրամական միջոցների յուրացման համար մեղադրվող գործարար Գիորգի Չիկվաիձեի խափանման միջոցը՝ գրավը, փոխարինել ազատազրկմամբ։

Չիկվաիձեի բիզնես գործընկեր Իրակլի Պապիաշվիլիի գրավը թողնվել է ուժի մեջ։

Դատախազ Գիորգի Ջավարաշվիլին նիստում ասել է, որ գործարարների նկատմամբ քրեական գործ է հարուցվել սահմանն ապօրինի հատելու փորձի համար։ Մեղադրող կողմը նաև ասել է, որ Չիկվաիձեն և Պապիաշվիլին չեն ներկայացել դատական ​​նիստին, չեն մասնակցել վկաների հարցաքննությանը, «հարցեր չեն տվել» և «դիտավորյալ հետաձգել են գործը»։

Ի պատասխան Չիկվաիձեն ասել է, որ դատախազությունը չի ներկայացրել ապացույցներ, որոնք կվկայեն, որ ինքը պատրաստվում է ապօրինի հատել սահմանը։

Փաստաբանը ևս ապացույցներ է պահանջել սահմանը հատելու փորձի կամ պատրաստվելու դեպքի առթիվ։ Բացի դրանից, նրա դիտարկմամբ` անհիմն են նիստերից բացակայելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքները։

Ուշագրավ է, որ Չիկվաիձեն երեկ վստահ էր, որ իրեն այսօր` մարտի 11-ին ձերբակալելու են։

Գործարար Գիորգի Չիկվաիձեն սպասում է, որ իրեն կձերբակալեն