Սահմանադրական փոփոխությունների քննարկումը տապալվեց (տեսանյութ)

Թբիլիսիի մեծ համերգասրահում մի խումբ ակտիվիստներ տապալել են Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները: Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ համերգասրահում թույլ տրված սադրանքների ֆոնի վրա ինքը  հանդիպումը շարունակելու իմաստ չի տեսնում։  Նա դիմել է իր ելույթը ընդհատած ակտիվիստներին՝ կոչ անելով գնալ գիտության ճանապարհով՝ ասելով, որ  «երիտասարդ կոմունիստները Վրաստանում տեղ չունեն»:

Տեսանյութը՝ Կոբախիձեի ֆեյսբուքյան էջից

 

Թողնել պատասխան