
Վրաստանում մեկնարկել է ուսուցիչների 2025 թվականի առարկայական, ավագ հատուկ ուսուցիչների և հիմնական մասնագիտական հմտությունների քննությունների գրանցումը: Ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների գրանցումը սկսվել է այսօրվանից՝ մարտի 11-ի ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն:
Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի փոխանցմամբ (NAEC)՝ գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով online.naec.ge կայքի միջոցով։
Ուսուցիչ դառնալ ցանկացողները նախքան քննության գրանցումը պետք է վճարեն 50 լարի, որից հետո համակարգը թույլ կտա իրականացնել գրանցման գործընթացը:
Ուշագրավ է, որ այս տարի առաջին անգամ հնարավոր է քննություն հանձնել նաև տարրական դասարանների կոմպլեկտ առարկաներով՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնական գիտություններ (I-IV դասարաններ): Տվյալ քննությունը հաղթահարելու դեպքում ուսուցիչը հնարավորություն է ունենում այդ առարկաները դասավանդել I-IV դասարաններում: Այս քննության օրինակը հասանելի է՝ այստեղ:
Հարկ է նշել, որ բացառությամբ ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի պրակտիկոս ուսուցչի կարգավիճակ ունեցողներից բացի, մյուս բոլոր ուսուցիչները և ուսուցիչ դառնալ ցանկացողները քննության ժամանակ պետք է ստանան 10 կրեդիտ միավոր, որպեսզի համարվի անցողիկ: Իսկ ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի պրակտիկոս ուսուցչի կարգավիճակ ունեցողների համար անցողիկ շեմը 1, 4, 7, 10 կրեդիտ-միավորներն են:
Հիշեցնենք, որ 2025 թվականի ընթացքում NAEC-ի կազմակերպած առարկայական քննությանը որպես գործող (պրակտիկոս) ուսուցիչներ իրավունք ունեն գրանցվելու միայն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի պրակտիկոս ուսուցչի կարգավիճակ ունեցողները: