Բողոքի ցույցերի 11 մասնակիցները կշարունակեն մնալ կալանքի տակ

Թբիլիսիի քաղաքային դատարանում երեկ տեղի է ունեցել բողոքի ակցիաների ժամանակ ձեռբակալված խմբակային բռնություններ կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով 11 անձանց՝ Անդրո Ճիճինաձեի, Օնիսե Ցխադաձեի, Գուրամ Միրցխուլավի, Լուկա Ջաբուայի, Ջանո Արչաիայի, Ռուսլան Սիվակովի, Վալերի Թեթրաշվիլիի, Գիորգի Թերիշվիլիի, Իրակլի Քերաշվիլիի, Ռևազ Կիկնաձեի և Սերգեի Կուխարչուկի դատավարությունը: Դատը վարել է դատավոր Իրակլի Շվանգիրաձեն։

Գործով հաջորդ քննական նիստը կանցկացվի մարտի 25-ին՝ ժամը 13:00-ին:

Երեկվա նիստում քննարկվել է ապացույցների թույլատրելիությունը։ Պաշտպանական կողմը պնդել է մեղադրող կողմի ապացույցների անընդունելիությունը, իսկ մեղադրող կողմը փաստաբանների ներկայացրած մի քանի ապացույցներ անթույլատրելի ճանաչելու միջնորդություն է ներկայացրել։

Դատավորը ապացույցների թույլատրելիության վերաբերյալ որոշում չի կայացրել։

Գործընթացն իրականացվել է մասամբ փակ ռեժիմով։ Պաշտպանական կողմը միջնորդել է դատավորին բաց նիստ անցկացնել։ Դատավորը չի բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և որոշումը հիմնավորել է «կարգի պահպանման» հիմքով։ Նրա խոսքով՝ մասնակի փակ լինելը չի խախտում նիստի հրապարակայնությունը։

Ամբաստանյալների ընտանիքների անդամներն ու ընկերները չեն կարողացել ներկա գտնվել դատական ​​նիստին։

Բոլոր 11 ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` խմբակային բռնության մասնակցություն։ Հոդվածը նախատեսում է 4-ից 6 տարի ազատազրկում։ Մեղադրյալներից ոչ ոք չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։