
Թբիլիսիում ցույցերը չեն դադարում. Թբիլիսիի Թատերական համալսարանի մոտ ուսանողների համերաշխության ցույցն էր։
Թբիլիսիի թատերական համալսարանի շենքի ներսում շարունակվող բողոքի ակցիային մասնակցող ուսանողներին ոստիկանությունը մարտի 9-ին տուգանել էր 5000-ական լարիի չափով։ Մարտի 10-ին էլ ուսանողներից ոմանց զրկել էին ուսանողի կարգավիճակից:
«Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC) հրապարակել է հոդված, որտեղ ներկայացրել է «Վրացական երազանք»-ի խորհրդարանում փետրվարի 24-ին գրանցած ամերիկյան FARA օրենքի վրացերեն թարգմանության և ԱՄՆ-ում գործող FARA-ի տարբերությունը:
Վրացի գործարար, զբոսանավերի բիզնեսի սեփականատեր Գիորգի Չիկվաիձեն, որ վերջին երկու օրերին ասում էր, որ պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) գործակալները տարբեր վայրերում իրեն լրտեսում են և տեսանյութեր հրապարակում, ասել է՝ վաղը՝ մարտի 11-ին, հավանաբար, իրեն և իր գործընկեր Իրակլի Պապիաշվիլիին կձերբակալեն։
2025 թվականի մարտի 10-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» Գիորգի Բաչիաշվիլիին «կրիպտոարժույթի գործով» հեռակա դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Մինչ այդ Բաչիաշվիլին զրկվել էր դատավարության ընթացքում վերջին խոսքն ասելու իրավունքից։
Վրաստանում մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը:
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացավ Քրեական օրենսդրությամբ կալանավորված 11 անձանց՝ Անդրո Ճիճինաձեի, Օնիսե Ցխադաձեի, Գուրամ Միրցխուլավի, Լուկա Ջաբուայի, Ջանո Արչաիայի, Ռուսլան Սիվակովի, Վալերի Թեթրաշվիլիի, Գիորգի Թերիշվիլիի, Իրակլի Քերաշվիլիի, Ռևազ Կիկնաձեի և Սերգեի Կուխարչուկի դատավարությունը։
Վրաստանի ազգային հիմնադրամն առաջարկում է Թբիլիսիի Կոստավա փողոցում գտնվող Հանրային հեռարձակողի շենքին շնորհել մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն Լորա Թորնտոնի գնահատմամբ` Վրաստանի խորհրդարանում «Լրատվամիջոցների մասին օրենքի» նախաձեռնությունը հարձակում է ազատ, անկախ լրատվամիջոցների վրա։ Այս հայտարարությունը նա արել է «Ամերիկայի ձայն»-ի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում:
Վրաստանում «Վրացական երազանք»-ի կառավարման տարիներին իրանական ընկերությունների թիվն աճել է աննախադեպ արագությամբ։
Բողոքի ակցիաներին ներգրավված երիտասարդները ծրագրավորողների հետ միասին ստեղծել են նոր հավելված՝ «Թերգի» անվանմամբ։
«Ազատության հրապարակ» քաղաքական շարժումը դարձավ կուսակցություն. այս նպատակով տեղի է ունեցել հիմնադիր համագումար։