Կրակոցներ Բելիաշվիլիի փողոցում

Թբիլիսիի Բելիաշվիլիի փողոցում գիշերը կրակոցներ են հնչել. փամփուշտ է դիպել բազմաբնակարան շենքի պատուհանին:

Տեղի բնակիչները լսել են մի քանի կրակոցներ` հավանաբար ռեստորանից:

Ոչ ոք չի տուժել։

ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով` ապօրինի կերպով հրազեն կամ զինամթերք ձեռք բերելն ու պահելը։