
Բողոքի ակցիաներին ներգրավված երիտասարդները ծրագրավորողների հետ միասին ստեղծել են նոր հավելված՝ «Թերգի» անվանմամբ։
Սա կայք է, որտեղ քաղաքացիները կարող են ամեն ինչ իմանալ եվրոպամետ հանրահավաքների մասին. ինչ գործողություններ են նախատեսվում ամբողջ օրվա ընթացքում ողջ երկրում, որտեղից է սկսվելու երթը, և որտեղ են հավաքվելու բողոքի ակցիայի մասնակիցները։
Գաղափարի հեղինակների խոսքով՝ «Թերգի»-ն եվրոպամետ հասարակությանը կտրամադրի տեղեկություններ, թե ինչպես ինքնապաշտպանվել ցույցերի ժամանակ։ Հավելվածում անձը կարող է նաև նշել այն օրը, երբ ցանկանում է միանալ բողոքի ակցիային, որպեսզի հեշտությամբ հասկանա հավանականությունը, թե քանի մարդ է իր հետ փողոց դուրս գալու։