
Բողոքի 100-րդ օրը Թբիլիսիում և շրջաններում բողոքի ցույցեր կանցկացվեն։ «Մինչև վերջ»` այս կարգախոսով քաղաքացիները կրկին կհավաքվեն օրենսդիր մարմնի շենքի դիմաց։
«Զանգվածային ցույցերի 100-րդ օրը Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ հավաքվելու են Ռուսթավելիի պողոտայում, մենք պայքարելու ենք մինչև վերջ և թույլ չենք տա գողանալ երկրի ապագան»,- ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ։
Ակցիաների ժամանակացույցը ստորև.
Թբիլիսի
- 18:00` Հանրահավաք/երթ, Թբիլիսիի քաղաքապետարան
- 19:00` Ուսանողների և դասախոսների համատեղ հանրահավաք/երթ, Թբիլիսիի Պետական համալսարանի առաջին մասնաշենք
- 19:00` Բողոքի ակցիա Հանրային հեռուստաընկերություն մոտ
- 19:00` Ակցիա «Ազատություն քաղբանտարկյալներին», առաջին ալիքի բակից
- 20:00` Բողոքի ակցիա խորհրդարանի մոտ
- 21:00` Հրապարակային դասախոսություն Իլիայի և Ակակիի հուշարձանի մոտ
- 21:30` Հանրային քննարկում Վրաստանի կերպարվեստի թանգարանի դիմաց
Ախմետա
- 17:00` Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ
Գորի
17:00` Բողոքի ակցիա «Ազատ արձակեք քաղբանտարկյալներին և նշանակեք նոր ընտրություններ» կարգախոսով
Ախալցիխե
- 18:00 — Բողոքի ակցիա Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ
Բաթումի
- 19:00` «Հայրենիքին ծառայելիս», Սահմանադրական դատարանի մոտ
Զուգդիդի
- 18:00` «Պայքար մինչև հաղթանակ», մարզպետարանի դիմաց
Թելավի
- 18:00` Բողոքի ցույց քաղաքապետարանի դիմաց
Քութաիսի
- 18:00` Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց