
Քաղաքային դատարանում սկսվել է ցույցերի ժամանակ ձերբակալված 8 անձանց՝ Զվիադ Ցեցխլաձեի, Վեփխիա Կասրաձեի, Իրակլի Միմինոշվիլիի, Վասիլ Կաձելաշվիլիի, Թորնիկե Գոշաձեի, Նիկոլոզ Ջավախիշվիլիի, Գիորգի Գիորգաձեի և Ինսափ Ալիևի գործերի քննությունը, որը վարում է դատավոր Դավիթ Մգելիաշվիլին։
Երեք մեղադրյալներին՝ Զվիադ Ցեցխլաձեին, Վեփխիա Կասրաձեին և Վասիլ Կաձելաշվիլիին մեղադրում են խմբային բռնության կազմակերպման և ղեկավարման համար, և նրանց սպառնում է 6-9 տարվա ազատազրկում։
Մյուս հինգին՝ Իրակլի Միմինոշվիլիին, Ինսափ Ալիևին, Թորնիկե Գոշաձեին, Նիկոլոզ Ջավախիշվիլիին և Գիորգի Գիորգաձեին մեղադրում են խմբային բռնությանը մասնակցելու համար, և նրանց սպառնում է 4-6 տարվա ազատազրկում։