
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն կալանքի տակ թողեց 11 մարդու. նրանք ձերբակալվել են բողոքի ցույցերի ընթացքում խմբակային բռնություններ կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով։ Ձերբակալվածներն են`
Անդրո Ճիճինաձեն, Օնիսե Ցխադաձեն, Գուրամ Միրցխուլավան, Ջանո Արչաիան, Լուկա Ջաբուան, Ռուսլան Սիվակովը, Ռևազ Կիկնաձեն, Գիորգի Տերաշվիլին, Վալերի Թեթրաշվիլին, Սերգեյ Կուխարչուկը, Իրակի Քերաշվիլին։
Դատախազությունը միջնորդել է նրանց պահել կալանքի տակ «փախուստի, նոր հանցագործություններ կատարելու, ապացույցները ոչնչացնելու վտանգի» հիմքով։
Ամբաստանյալների պաշտպանական խումբը համամիտ չէր կալանքն ուժի մեջ պահելուն։
Նրանց խոսքով` դատախազության ներկայացրած փաստարկները չեն հիմնավորվում համապատասխան հանգամանքներով։