
Լեհաստանի Կրակով քաղաքից ինքնաթիռով արտաքսվել է Վրաստանի 17 քաղաքացի, հայտնել է լեհական Gazeta Prawna թերթը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X հարթակում գրել է, որ իրենք «արդյունավետորեն ոչնչացնում են վրացական ավազակախմբերը»:
«Տեղահանումը սկսվել է, մենք իրականում ոչնչացնում ենք վրացական ավազակախմբերը. ոչ թե խոսքեր, այլ գործողություններ», — գրել է Տուսկը՝ կցելով արտաքսման տեսանյութը։
Լեհաստանի սահմանապահ ծառայության ղեկավարի մամուլի քարտուղար Անջեյ Յոզվիակի խոսքով, արտաքսված վրացիները 24-ից 58 տարեկան տղամարդիկ են։
«Սա առաջին նման պլանային գործողությունն է։ Առաջիկա շաբաթների ընթացքում կլինեն նմանատիպ այլ գործողություններ», — ասել է Յովզակը։
Նրա խոսքով՝ արտաքսվածների թվում են «գողություն կատարած քրեական անցյալ ունեցող անձինք» և «մարդիկ, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացրել Լեհաստանում կամ ապօրինի հատել պետական սահմանը»։
Ներքին գործերի նախարար Տոմաշ Սիեմոնյակը X-ում գրել է. «Մենք թույլ չենք տա օտարերկրյա հանցավոր խմբերի մուտքը Լեհաստան»։