
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մարտի 5-ին, կհանդիպի օկուպացված Աբխազիայի «նախագահ» Բադրա Գունբայի հետ։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը տեղի կունենա Կրեմլում, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Աբխազիայի «նախագահական» ընտրություններում Գունբան համարվում էր Մոսկվայի ֆավորիտը. մարտի 2-ին Պուտինը շնորհավորել է նրան «հաղթանակի» կապակցությամբ։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում մարտի 1-ին անցկացված արտահերթ «նախագահական» ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքներով հաղթել է Ռուսաստանի աջակցությունը վայելող Բադրա Գունբան:
Ըստ դե ֆակտո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրապարակած նախնական արդյունքների՝ Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը։ Գունբայի մրցակից Ադգուր Արձինբան ստացել է ձայների 41,54 տոկոսը։ Մինչ նախնական արդյունքների հրապարակումը Գունբան արդեն իրեն հաղթող էր հռչակել: