
Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է խմբակային բռնության գործով ձերբակալված 11 ցուցարարների գործը։
Փաստաբան Գուջա Ավսաջանիշվիլիի խոսքով՝ ինքը մինչև երեկ երեկոյան գիտեր, որ մինչդատական նիստը պետք է լսի դատավոր Նինո Տարաշվիլին, սակայն նա խուսափել է գործի քննությունից։
Թե որն է եղել դատավորի փոփոխության պատճառը, փաստաբաններին հայտնի չէ։
Գուջա Ավսաջանիշվիլին կասկածում է, որ նոր դատավորը չէր հասցնի մի քանի ժամում քննարկել 13 հատորանոց գործը։ Ի դեպ, նոր դատավոր Իրակլի Շվանգիրաձեն մինչ դատավոր դառնալը դատախազ է եղել։