
Մարտի 4-ին Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում էր «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը: Ամաղլոբելին իրեն մեղավոր չճանաչեց նիստի մեկնարկին: Դատախազությունը 2,5 ամիս առաջ նշանակված դատավոր Վիկտոր Մետրեվելիից պահանջում էր մուտք գործել Ամաղլոբելիի բջջային հեռախոսը և տեղեկատվություն կորզել։ Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց այս բողոքը որպես ապացույց մերժելու մասին։ 7 ժամ տևած դատական նիստից հետո դատավորն Ամաղլոբելիին կալանքի տակ թողեց։
Վենետիկի հանձնաժողովը «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի ներկայացրած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք սահմանափակում են բողոքի և արտահայտվելու ազատությունը, զեկույց է հրապարակել:
«Համաներդրումների հիմնադրամ»-ի նախկին ղեկավար և Բիձինա Իվանիշվիլիի նախկին դաշնակից Գիորգի Բաչիաշվիլին, որի հարաբերությունները վերջին տարիներին սրվել էին Իվանիշվիլիի հետ` ընդհուպ մինչև դատարան, պնդել է, որ երկիրը լքում է հարկադրված։
Փաստաբան Թոռնիկե Միգինեիշվիլիի խոսքով՝ մարտի 4-ին դերասան Անդրո Ճիճինաձեի բողոքն ուղարկվել է Ստրասբուրգի դատարան։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունը սահմանել է 2025-2026 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետներն ու պայմանները։
2025 թվականի միասնական ազգային քննությունների, մագիստրատուրայի քննության և ուսանողների դրամաշնորհային մրցույթի գրանցումը կսկսվի մարտի 5-ի ժամը 10:00-ին և կավարտվի ապրիլի 2-ի ժամը 18:00-ին:
Քաղաքացիական ակտիվիստ և երաժիշտ Դավիթ (Տորնադո) Գաբունիային փողոցում հայհոյել և ֆիզիկական բռնության են ենթարկել։
«Վրացական երազանք»-ի կառավարությունը վերացրել է անգլալեզու կառավարական agenda.ge գործակալությունը, որը 2013 թվականից ի վեր տեղեկատվություն էր տարածում անգլերեն՝ հիմնականում Վրաստանի կառավարության գործունեության մասին։
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնել է Ուզբեկստան։