Բաթումիում բողոքի ցույցի պայմաններում սկսվեց Ամաղլոբելիի դատավարությունը

Բաթումիի քաղաքային դատարանում բողոքի ակցիայի ֆոնին սկսվեց «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի գործի քննումը: Նիստը պետք է սկսվեր ժամը 14:00-ին, սակայն քաղաքացիներին թույլ տվեցին մուտք գործել դահլիճ մոտավորապես ժամը 14:40-ին ։

Այսօր տեղի է ունենում նախաքննական նիստ, որտեղ դատավոր Վիկտոր Մետրեվելին պետք է հայտարարի` փոխելո՞ւ է, թե չի փոխելու Ամաղլոբելիի խափանման միջոցը։

Մզիա Ամաղլոբելիի գործընկերները, լրագրողները, համախոհները, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, դեսպանատան ներկայացուցիչներ հավաքվել են դատարանի շենքի ներսում և դրսում։

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին ևս դատարանում է։

Ամաղլոբելին Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է դատարան` նիստին մասնակցելու համար։

«Չի լինի արդարություն, չի լինի խաղաղություն», «Ազատություն Մզիային»` վանկարկում են Ամաղլոբելիի կողմնակիցները դատարանում։