
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Մզիա Ամաղլոբելի գործով կայանալիք դատավարությանը, որը նախատեսվում է անցկացնել այսօր՝ մարտի 4-ին։
Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի՝ Մզիա Ամաղլոբելին պետք է անհապաղ ազատ արձակվի։
«Վրացի լրագրող Ամաղլոբելին դատարան կներկայանա ավելի քան մեկ ամիս կալանքից հետո։ Նա պետք է անհապաղ ազատ արձակվի։
«Վրացական երազանք»-ը շարունակում է լրագրողների, ցուցարարների և ընդդիմության դեմ ուղղված ահաբեկման քաղաքականությունը։ Մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր պաշտպանում են ազատությունը», — ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք. այսօր` մարտի 4-ին, ժամը 14:00-ին Բաթումիի քաղաքային դատարանում նշանակված է Մզիա Ամաղլոբելիի գործով նախնական դատական նիստը։
«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին Բաթումիի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին, սկզբում վարչական կարգով՝ պաստառ կպցնելու համար, այնուհետև հունվարի 12-ին՝ քրեական կարգով։
Լրագրողին մեղադրում են ոստիկանին ապտակելու համար. նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։
Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին 38 օր հացադուլ էր հայտարարել։