ՀՀ մայրաքաղաքում ընթանում են ավագանու ընտրություններ, որին մասնակցում է 3 քաղաքական ուժ:
Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցության 195 հոգանոց համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մասնակցում է նաև Խորհրդարան անցած «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:
Երրորդ ուժը վերջերս ստեղծված «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է, ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:
Երևանում գործում է է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս:
Հայկական լրատվամիջոցներն արդեն գրում են խախտումների մասին, օրինակ` ընտրողներին տեղամասեր բերելու, ընտրատեղամասում ուղղորդելու, ընտրակաշառք բաժանելու, ցուցակներում մահացած մարդկանց առկայության դեպքերի մասին:
Հիշեցնենք, որ նախկինում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի շարք ուժեր հրաժարվեցին հետագա պայքարից: Մասնավորապես Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայկական վերածնունդը։ Չմասնակցեցին նաև Ազատ դեմոկրատները, Հայ ազգային կոնգրեսն ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը:
Դիտորդական առաքելություն է իրականացում տեղական 17 կազմակերպություն՝ 5138 դիտորդներով, նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաքային իշխանության կոնգրեսի՝ ԵԽ ՏՏԻԿ-ի ներկայացուցիչները:
Երևանի ՏԻՄ ընտրությունները լուսաբանում է տեղական 300-ից ավելի և օտարերկրյա 3 լրատվամիջոց
Երևան քաղաքում ընտրողների թիվը 841.973 է: