Մերկասառույցի պատճառով կան տրանսպորտային սահմանափակումներ

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում մերկասառույցի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Ճանապարհային դեպարտամենտի տեղեկացմամբ՝ Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի: Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է միայն ձնավտանգից պաշտպանված անցուղիներով։