
«Վրացական երազանք»-ի կառավարությունը վերացրել է անգլալեզու կառավարական agenda.ge գործակալությունը, որը 2013 թվականից ի վեր տեղեկատվություն էր տարածում անգլերեն՝ հիմնականում Վրաստանի կառավարության գործունեության մասին։
Դրանից բացի, աշխատանքից ազատվել են Ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի անգլալեզու բաժնի լրատվական կայքի բոլոր տասն աշխատակիցները:
Մարտի 3-ին կառավարության վարչակազմից «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ լրատվական գործակալությունը փակվել է «վերակազմակերպման շրջանակում», նաև հաստատել են, որ տասն աշխատակիցների հետ պայմանագիրը խզվել է:
Ազատված աշխատակիցներից Գվանցա Գաբեխաձեն, որ այդտեղ աշխատել է 10 տարի, ասել է, որ իր պայմանագիրը խզվել է հղիության ընթացքում, ինչն արգելված է Վրաստանի գործող օրենսդրությամբ։
«Վերակազմակերպումը» այն հիմնական նախադրյալն է, որը վկայակոչում է «Վրացական երազանք»-ի կառավարությունը 2024 թվականի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո հանրային հատվածում քննադատական ձայները լռեցնելու համար, իսկ ընդդիմացողներին հեռացնում է աշխատանքից:
Տասնյակ գերատեսչությունների մի շարք անձինք արդեն ստացել են պետական ծառայությունից ազատման հրամաններ, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի, արդարադատության նախարարության և պաշտպանության նախարարության աշխատակիցներ: