Իշխանության որոշ ներկայացուցիչների մուտքն արգելվել է Բալթյան երկրներ

Լիտվան, Լատվիան և Էստոնիան արգելել են վրացի որոշ պատգամավորների, դատավորների, դատախազների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մուտքն իրենց երկրներ։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը գրել է.

«Լիտվան արգելել է վրացի 74 պաշտոնյաների մուտքը երկիր՝ Վրաստանում մարդու իրավունքների լուրջ խախտումների և բռնաճնշումների պատճառով։

Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին ժողովրդավարության և եվրոպական ապագային հասնելու հարցում»։

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն նույնպես գրել է, որ Վրաստանի 16 քաղաքացու մուտքն արգելվել է Լատվիա։

«Որոշումն ընդունվել է Ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն»,- մանրամասնել է նա։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան գրել է`

«Ես հրաման եմ ստորագրել, համաձայն որի` Էստոնիան արգելում է 55 վրացի դատախազների, դատավորների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանականների և այլ անձանց մուտքը երկիր։

Էստոնիան հետևողականորեն ցույց է տալիս վրաց ժողովրդին, որ մենք աջակցում ենք կրկին ժողովրդավարական Վրաստան դառնալու նրա ջանքերին»։

Էստոնիան արգելել է 83 վրացիների մուտքը երկիր։

Նրանց թվում են դատավորներ Իրակլի Խուսկիվաձեն, Թամար Մճեդլիշվիլին, Լելա Մարիդաշվիլին, Վրաստանի խորհրդարանի անդամներ Իրակլի Զարքուան, Վիկտոր Սանիկիձեն, ոստիկաններ Գիորգի Չարեքաշվիլին, Թոռնիկե Մենաբդեն և այլք։