Թբիլիսիում կանցկացվի մայրերի երթ

Եվրոպամետ բողոքի ակցիայի 96-րդ օրը Թբիլիսիում մայրերի երթ է նախատեսված, որին կմասնակցեն քաղբանտարկյալների ծնողները։

Ժամը 20:00-ին երթը կսկսվի Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքից և կավարտվի խորհրդարանի շենքի մոտ։

«Բա’ց թողեք, իմ երեխան է». այս կարգախոսով են հանդես գալիս ծնողները, որոնց հիմնական պահանջը քաղբանտարկյալների ազատությունն է։