Գնացքի մի քանի երթուղիներ կչեղարկվեն, մի քանիսը կվերականգնվեն

«Վրաստանի երկաթուղիներ»-ի հաղորդմամբ՝ մարտի 3-ին գնացքի որոշ երթուղիներ կվերականգնվեն, իսկ մի քանիսը կչեղարկվեն եղանակային վատ պայմանների պատճառով։

Մասնավորապես, ըստ «Վրաստանի երկաթուղիներ» ընկերության, մարտի 3-ից կիրականացվեն հետևյալ չվերթերը` Թբիլիսի-Օզուրգեթի-Թբիլիսի, Քութաիսի-Ռիոնի, Թբիլիսի-Բորժոմի-Թբիլիսի, Թբիլիսի-Բորջոմի:

Նաև վատ եղանակի պատճառով կչեղարկվեն մի քանի երթուղիներ, մասնավորապես` Բորջոմի-Թբիլիսի, Քութաիսի-Բաթումի-Քութաիսի, Բաթումի-Օզուրգեթի-Բաթումի:

«Վրաստանի երկաթուղիներ»-ից պարզաբանել են, որ բոլոր ուղղություններով երթուղիները փուլ առ փուլ կվերականգնվեն։