«Վրացական երազանք»-ը ՀԿ-ներին հեռացնում է օրենքներից

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում քննարկված փոփոխությունները վերացնում են որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՀԿ) ներգրավելու պարտավորությունը։

«Վրացական երազանք»-ի հիմնավորումը կրկին հայտնի մեղադրանքներն են՝ կապված «հակաժողովրդավարական», «դիվերսիոն» գործունեության կամ «օտար երկրների շահերը սպասարկելու» հետ։ Փոփոխություններ են նախատեսվում ինչպես «Խորհրդարանի կանոնակարգ»-ում, այնպես էլ հարակից մի շարք օրենքներում:

Փետրվարի 28-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանում՝ Ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նիստում, փոփոխությունների փաթեթի առաջին ընթերցումը տևեց 25 րոպե։ Այս փաթեթը ներառում է «Խորհրդարանի կանոնակարգ» և մի շարք այլ օրենքների փոփոխություններ՝ ամենուր հեռացվում են ՀԿ-ների հետ պարտադիր համագործակցության լծակները։

Ի դեպ, ուշագրավ է, որ երրորդ հատվածի ներգրավվածությունը ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ առաջարկությունների հիմնական պահանջներից մեկն էր: Այժմ եվրաինտեգրումը նույնպես սառեցված է, իսկ Բրյուսելի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են։

2024 թվականի նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի կառավարությունը հայտարարեց, որ 4 տարով դադարեցնում է եվրաինտեգրման գործընթացի հաջորդ քայլը՝ անդամակցության բանակցությունները։ Այս որոշումը շարունակական բողոքի ցույցեր է առաջացրել Վրաստանում։