
Ըստ The Economist Intelligence Unit վերլուծական հետազոտական կազմակերպության՝ 2024 թվականի ժողովրդավարության ինդեքսի համաձայն, որը հրապարակել է The Economist ամսագիրը, Վրաստանի վարկանիշը նվազել է. Վրաստանն այժմ 4,7 բալով զբաղեցնում է 94-րդ տեղը։
2023 թվականին Վրաստանը 10 բալանոց համակարգում ուներ 5,20 միավոր, զբաղեցնում էր 89-րդ տեղը։
Ժողովրդավարության ինդեքսում Վրաստանի արդյունքները բաշխված են հետևյալ կերպ.
- Ընտրական գործընթաց և բազմակարծություն — 5.67
- Կառավարության գործունեություն — 3.21
- Քաղաքական մասնակցություն — 5.56
- Քաղաքական մշակույթ — 3,75
- Քաղաքացիական ազատություն — 5.29
Վրաստանը Կատարի, Քուվեյթի, Թունիսի և Բանգլադեշի հետ ամենաշատ հետընթաց ունեցող երկրների հնգյակում է։
Ժողովրդավարության ինդեքսի համաձայն՝ Վրաստանն Արևելյան Եվրոպայի երկրների շարքում զբաղեցնում է 20-րդ տեղը և շարունակում է մնալ հիբրիդային ռեժիմների կատեգորիայում։ Վարկանիշով Վրաստանից առաջ են անցել հարևան Հայաստանը, ԵՄ թեկնածու Մոլդովան և Ուկրաինան։
Աշխարհի 200 երկրների շարքում Ժողովրդավարության ինդեքսով լավագույն ցուցանիշն ունի Նորվեգիան, որը 9,81 միավորով զբաղեցնում է առաջին տեղը։