«Վրաստանի երկաթուղիներ»-ը ևս չորս երթուղի է չեղարկում

«Վրաստանի երկաթուղիներ»-ի հաղորդագրության համաձայն՝ այսօր՝ փետրվարի 28-ին, որոշ երթուղիներ կչեղարկվեն եղանակային վատ պայմանների պատճառով։ Կգործի միայն 2 չվերթ, երկուսն էլ Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ:

Փետրվարի 28-ին չեղարկվել է չորս երթուղի, մասնավորապես` Թբիլիսի-Զուգդիդի-Թբիլիսի, Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի, Թբիլիսի-Բորջոմի-Թբիլիսի:

Ընկերությունից պարզաբանում են, որ «Վրաստանի երկաթուղիներ»-ի երթուղիներն աստիճանաբար կվերսկսվեն բոլոր ուղղություններով, իսկ քաղաքացիներին ամբողջությամբ կփոխհատուցվեն չեղարկված չվերթների տոմսերը։