
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայությունը քարոզչական հայտարարություն է տարածել, որտեղ պնդել է, որ Եվրամիությունը նախատեսում է օրական 120 եվրո հատկացնել Վրաստանում եվրոպամետ բողոքի ակցիայի մասնակիցներին։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ մշակվում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներից Թբիլիսի կանխիկ գումարներ ուղարկելու ծրագիր:
«Բրյուսելի եվրոպական բյուրոկրատիան իրեն թույլ չի տա կորցնել «Կովկասում արևմտյան ազդեցության այս կարևոր հենակետը»։ — ասված է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության հայտարարության մեջ։
Ռուսական գործակալությունը գրել է նաև, որ ԵՄ ներկայացուցիչներին հանձնարարվել է ավելի ակտիվ աշխատել վրացական ընդդիմադիր կուսակցությունների միավորման ուղղությամբ։ Նրանց կոչ են անում «միասնական բռունցք» կազմել իշխող «Վրացական երազանք»-ի դեմ։
Հետախուզական ծառայությունը պնդել է, որ Արևմուտքը փորձում է զարգացնել բողոքի փողոցային ցույցերը։
«Թբիլիսիում ԵՄ պատվիրակությանը հատկացվել են զգալի ռեսուրսներ՝ ցույցերին աջակցելու և համակարգելու համար։ Նախատեսվում է «աշխատանքային» օրվա համար հակակառավարական ցույցերի յուրաքանչյուր մասնակցի վճարել մինչև 120 եվրո։
Այն դեպքում, երբ վրացական իշխանությունները փորձում են արգելափակել ԵՄ ալիքները, որոնք ֆինանսավորում են դիվերսիոն գործողությունները, մշակվում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներից Թբիլիսի կանխիկ գումարներ ուղարկելու ծրագիր» – պնդել է ռուսական գործակալությունը։