
Ռուսական Իլ-76 ինքնաթիռի չվերթով օկուպացված Աբխազիայից Մոսկվա կտեղափոխեն որակյալ բժշկական օգնության կարիք ունեցողներին, գրել է Radiptavisupleba լրատվամիջոցը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ տեղեկության՝ հիվանդների սանիտարական տարհանումը կիրականացվի շտապօգնության ավիացիայի միջոցով:
Ինքնաթիռը կթռչի դեպի օկուպացված Աբխազիա՝ համաձայնեցնելով ՌԴ առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի հետ, որ անցյալ շաբաթ Սոխումիում էր, հայտարարել է Աբխազիայի դե ֆակտո հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Էդուարդ Բուտբան։
Ուշագրավ է, որ Մոսկվան ակտիվացրել է իր կապերը օկուպացված Աբխազիայի քաղաքական գործիչների հետ մարտի 1-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ։ Ռուսաստանը բացեիբաց պաշտպանում է Բարդա Գյունբայի թեկնածությունը։ Մասնավորապես, նա հեռախոսազրույց է ունեցել ՌԴ էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի և ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ։
Նշենք նաև, որ Սոխումիում գտնվելու ժամանակ Կիրիենկոն օդային երթևեկության հարցը քննարկել է Բադրա Գյունբայի, ոչ թե ներկայիս դե ֆակտո առաջնորդ, «նախագահի» պաշտոնակատար Վալերի Բգանբայի հետ։