Հայաստանը Վրաստանից խաղաղ երկիր է

Վրաստանի հարևան երկրների շարքում Հայաստանն ամենախաղաղ երկիրն է։ Այս մասին է վկայում 2024 թվականի Խաղաղության համաշխարհային ինդեքսը (GPI):

163 երկիր ներառող Խաղաղության համաշխարհային ինդեքսում Վրաստանը զբաղեցնում է 100-րդ տեղը: Հարևան երկրներից ամենաանվտանգը Հայաստանն է, վարկանիշում զբաղեցնում է 77-րդ տեղը, Ադրբեջանը՝ 106-րդ, Թուրքիան՝ 139-րդ։ Ռուսաստանը ամենավտանգավոր երկրների տասնյակում է՝ ընդհանուր վարկանիշում զբաղեցնելով 156-րդ տեղը։

Խաղաղության համաշխարհային ինդեքսը (GPI), որը մշակել է Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP), գլոբալ խաղաղության աշխարհի առաջատար չափանիշն է: Խաղաղության համաշխարհային ինդեքսն ընդգրկում է աշխարհի բնակչության 99,7 տոկոսը, հաշվարկվում է 23 որակական/քանակական ցուցանիշների վերլուծությամբ և չափում է երեք ոլորտներ.

  • Հասարակական անվտանգության մակարդակ
  • Շարունակվող ներքին և միջազգային հակամարտության մասշտաբները
  • Ռազմականացման աստիճանը

GPI -ի 2024 թվականի ինդեքսը ցույց է տալիս, որ աշխարհը դեռևս կանգնած է լայնածավալ պատերազմի վտանգի առաջ։ Համաձայն Խաղաղության գլոբալ ինդեքսի՝ ներկայումս աշխարհում ընթանում է 56 հակամարտություն, ինչը շատ բարձր ցուցանիշ է։ Փոքր կոնֆլիկտների աճող թիվը մեծացնում է ապագայում ավելի մեծ հակամարտությունների առաջացման հավանականությունը: