Իսպանիայի թագավորությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ՄԱԶՀԿ) Վրաստանի մշտական ներկայացուցիչ Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշանակվել է ՄԱԶՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ը՝ հաղորդելով, որ Պոլոլիկաշվիլին պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2021 թվականը:
Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի թեկնածուն ընտրվում է ՄԱԿ-ի կազմում գտնվող նման կարեւոր միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնում:
Ընտրությունները տեղի են ունեցել Մադրիդում կազմակերպության գործադիր խորհրդի 105-րդ նիստի շրջանակներում: Զուրաբ Պոլոլիկաշվիլիի թեկնածությանն աջակցել է խորհրդի անդամ երկրների մեծ մասը:
Վրաստանի ԱԳՆ-ը տարածած հայտարարության մեջ հաղթանակի առիթով շնորհավորել է Պոլոլիկաշվիլիին, երխտագիտություն հայտնել նաև բոլոր այն երկրներին, որոնք կողմ են հանդես եկել Վրաստանի ներկայացուցչի ընտրությանը։