
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 2-րդ, 3-րդ և 5-րդ ձնահոսքի պաշտպանության թունելներով, իսկ 1-ին և 4-րդ ձնահոսքերից պաշտպանող թունելների շրջանցիկ ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:
«Թունելներով 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) ուղևորների փոխադրման համար նախատեսված կցորդներով, կիսակցորդներով և M3 կարգի տրանսպորտային միջոցների տեղաշարժը կիրականացվի միակողմանի», — հայտնել են Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից: