NDI-ի հարցումներ. Վրաստանում առկա է ռուսական քարոզչությունը

Վրաստանում առկա է ռուսական քարոզչությունը, որը հիմնականում տարածում են վրացալեզու լրատվամիջոցները։ 

Նման պատկեր են ցույց տվել Վրաստանի գրեթե ողջ տարածքում  ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) անցկացված  հարցումները:  «Համաձայն եք, որ Վրաստանում ռուսական քարոզչություն գոյություն ունի» հարցին 47 տոկոսը դրական պատասխան է տվել, 27-ը՝  բացասական, 26-ը դժվարացել է պատասխանել:

Հարցվածների 39 տոկոսը ասել է, որ  երկրում ռուսական քարոզչությունը հիմնականում տարածում են վրացալեզու հեռուստաընկերությունները։  14 տոկոսի համար դա անում են քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչները։ Հարցվածների  6 տոկոսը կարծում է, որ քարոզչությունը տարածում են ռուսական  թերթերը,  3-ը՝ ընկերներն ու  հարևանները:

Տեղեկացնենք՝ NDI-ը շուրջ 2 հազար 493 քաղաքացու շրջանում հարցումներն իրականացրել է ապրիլի 7-28 ընկած ժամանակահատվածում:

 

Թողնել պատասխան