Պաշտպանության ուժերը կաջակցեն ձյան առատ տեղումներից տուժած բնակչությանը

Պաշտպանության ուժերը կներգրավվեն ձյան առատ տեղումներից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործընթացում. տեղեկությունը տարածել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչակազմի լրատվական ծառայությունը։

«Պաշտպանության ուժերը կներգրավվեն Արևմտյան Վրաստանում առատ ձյան հետևանքով տուժած բնակչությանն աջակցելու գործընթացում։ Համապատասխան հրամանագիրը հրապարակել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն»,- ասված է հաղորդագրության մեջ։