Եղանակի պատճառով փակվել է ևս մի քանի գնացքի երթուղի

Վատ եղանակային պայմանների պատճառով Վրաստանի երկաթուղին կասեցրել է ևս մի քանի գնացքի երթուղի։

«Վրաստանի երկաթուղին տեղեկացնում է, որ վատ եղանակի պատճառով փակվել են մի շարք գնացքների երթուղիներ, մասնավորապես՝

  • Փետրվարի 25 – №6418 Խաշուրի–Զեստափոնի
  • Փետրվարի 25 – №6445 Զեստափոնի–Խաշուրի
  • Փետրվարի 26 – №682/681 Քութայիսի–Բաթումի
  • Փետրվարի 26 – №684/683 Քութայիսի–Բաթումի
  • Փետրվարի 26 – №613/614 Բաթումի–Օզուրգեթի
  • Փետրվարի 26 – №6418/6417 Խաշուրի–Զեստափոնի
  • Փետրվարի 26 – №6446/6445 Խաշուրի–Զեստափոնի»,-նշված է Վրաստանի երկաթուղու հայտարարության մեջ։

Ձյան առատ տեղումներից տուժել են նաև Աջարիայի, Սամեգրելոյի և Իմերեթիի շրջաններում։ Էլեկտրամատակարարումը խաթարված է. Ժամանակավորապես փակվել է նաև Բաթումիի օդանավակայանը։