Թբլիսիում մի քանի երթ կանցկացվի

Փետրվարի 25-ին Թբիլիսիում տեղի կունենան մի քանի բողոքի երթ և ցույց։ Կազմակերպիչների տեղեկություններով՝ փետրվարի 25-ի ժամը 16:00-ին Վրաստանում նախատեսված է համընդհանուր գործադուլ։

Բացի դրանից, Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին կոչ է արել փետրվարի 25-ի ժամը 21:00-ին հավաքվել Ռուսթավելու պողոտայում՝ «Ոչ ռուսական օկուպացիային» կարգախոսով։

Երթերի ժամանակացույցը, որոնք կմեկնարկեն մի քանի ուղղություններով.

  • Ժամը 17:45-ին` Վակեի զբոսայգուց,
  • Ժամը 17:30-ին` Ամաղլեբայի փողոցից,
  • Ժամը 17:30-ին` Ավլաբարի մետրոյից,
  • Ժամը 18:00-ին` Մարջանիշվիլիի հրապարակից,
  • Ժամը 18:00-ին` Սադգուրի մետրոյից,
  • Ժամը 18:40-ին` Սպորտի պալատի հարակից տարածքից,

Կազմակերպիչների տեղեկություններով՝ բոլոր երթերը կմիավորվեն Հերոսների հրապարակում, «հավատով, որ Վրաստանի երկնքում միշտ Վրաստանի դրոշը կծածանվի»։