
Ձյան առատ տեղումների պատճառով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի կենտրոնական մուտքի տանիքը։ Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով թռիչքները հետաձգվել են։ Ըստ այդմ՝ տանիքի վնասման պահին օդանավակայանի տերմինալում ուղևորներ կամ անձնակազմի մեծ մասը չի եղել։
Միջազգային օդանավակայանների օպերատոր կազմակերպություն TAV Georgia-ի փոխանցմամբ՝ ինտենսիվ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։