
Խորհրդային, բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Վրաստանի Առաջին Հանրապետության օկուպացիայից անցել է 104 տարի։ Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ այսօր Վրաստանում իջեցնում են կառավարական շենքերի դրոշները:
Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարված է որպես խորհրդային օկուպացիայի օր: Ի հիշատակ օկուպացիայի հարյուր հազարավոր զոհերի, այսօր Վրաստանի ողջ տարածքում պետական դրոշներն իջեցվում են:
1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական կարմիր բանակը գրավեց Թբիլիսին՝ տապալելով Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, ինչի պատճառով տեղի ունեցավ միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Վրաստանի դեմոկրատական հանրապետության բռնակցումը։
Վրաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականի ապրիլի 9-ին։
2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանը երկու շրջանները՝ Աբխազիան և Ցխինվալին. այս շրջանները ճանաչել է որպես «անկախ հանրապետություններ»:
Փետրվարի 25-ին՝ Խորհրդային օկուպացիայի օրը, Թբիլիսիում կանցկացվեն մի քանի բողոքի երթեր և ցույցեր։