
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալթոնենի հայտարարությամբ, Վրաստանում ստեղծված իրավիճակը մեծ անհանգստություն է պատճառում։
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է՝ Վրաստանի կառավարությունը պետք է քննարկի նոր ընտրությունների անցկացման հարցը։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ փետրվարի 24-ին ԵՄ արտգործնախարարները կքննարկեն նաև Վրաստանի հարցը։
ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը X սոցիալական հարթակում անդրադարձել է Վրաստանյան բողոքի ակցիաներին և ակցիայի մասնակիցների դեմ կիրառվող տուգանքներին։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA)
նախագահ Նոնա Քուրդովանիձեն ֆեյսբուքում անդրադարձել է բողոքի ակցիաների մասնակից քաղաքացիների նկատմամբ կիրառված զանգվածային տուգանքներին։
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) փետրվարի 24-ի առավոտյան խուզարկել է մարզական մեկնաբան Ալեքսանդր (Սանդրո) Ցնոբիլաձեի տունը և առգրավել համակարգչային տեխնիկա։ Խուզարկության ավարտից հետո դեպքի վայրում ներկա լրատվամիջոցներին ՀՔԾ-ի քննիչը հայտնել է, որ մեղադրանքի մասին խոսք չկա, խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշման հիման վրա՝ ընթացող հետաքննության շրջանակներում։
Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը պարզաբանել է, որ ճիշտ չեն այն պնդումները, թե «Արևմուտքը Վրաստանից պահանջել է ներգրավվել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին»։ Ըստ նրա՝ բրիտանական կառավարությունը Վրաստանից պահանջել է արգելել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծումը և կիրառել ֆինանսական պատժամիջոցներ։
Թբիլիսիի «Նոր թատրոն»-ի դերասան Անդրո Ճիճինաձեի փաստաբան Թոռնիկե Միգինեիշվիլիի խոսքով՝ Անդրո Ճիճինաձեի գործը կուղարկվի Ստրասբուրգ՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Բաթումիի բողոքի ակցիաների «դրոշակակիր» Թեմուր Քաթամաձեն արդեն 39 օր հացադուլի մեջ է և միայն ջուր է խմում։
Եվրոպամետ ցույցերին աջակցող Freebusiness.ge կայքը գործարկել է քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին ուղղվող նվիրատվությունների հարթակ:
Վրաստանյան լրատվամիջոցի փոխանցմամբ` Ռուսաստանի դաշնության ԱԳՆ-ն հայտարարել է, որ «սոցցանցերում տարածվող այն շահարկումը, թե Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժնի ղեկավար Դմիտրի Տրոֆիմովը հետ է կանչվել, իրականությանը չի համապատասխանում։
Վրաստանում բիզնեսի տրամադրությունների ինդեքսը չորս տարվա նվազագույն մակարդակում է:
Վրաստանում փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, նախատեսված է համընդհանուր գործադուլ։
Բաթումիի միջազգային օդանավակայանից փետրվարի 24-ին նախատեսված բոլոր չվերթերը հետաձգվել են։ Ըստ հաղորդագրության՝ պատճառը եղանակային վատ պայմաններն են։
Վրաստանի Գուրիայի շրջանում վատ եղանակի և առատ ձյան պատճառով գնացքով ուղևորափոխադրումներ են չեղյալ հայտարարվել: